Բրիտանիայում գողը կողոպուտի անհաջող փորձի ժամանակ կախված է մնացել երկրորդ հարկի զուգարանի պատուհանից
ОбществоՄեծ Բրիտանիայում դատապարտվել է մասնավոր տուն ներխուժելու փորձ կատարած կողոպտիչը, ով փորձել էր տուն մտնել պատուհանից:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերին Ռեդքլիֆ քաղաքում: Խանութից վերադարձող տարեց կինը նկատել էր, որ իր տան երկրորդ հարկի զուգարանի պատուհանը բաց է, և պատուհանից անծանոթ տղամարդ է կախված:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները անօգնական գողին հայտնաբերել են շենքի դրսի կողմում` 4.5 մետր բարձրությունից կախված:
Փրկարարներից 20 րոպե է պահանջվել տղամարդուն պատուհանից իջեցնելու և օրինապահներին հանձնելու համար: 47-ամյա Շոն Քրոշոուն խոստովանել է, որ փորձել է կողոպտել բնակարանը: Դատարանը վերջինիս դատապարտել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման: