Քենդալ Ջեները, Իրինա Շեյքը, Հադիդ քույրերը՝ Love Magazine-ի ֆոտոսեսիայում
LifestyleԱնցյալ շաբաթ Love Magazine ամսագիրն Իրինա Շեյքի եւ Քենդալ Ջեների մասնակցությամբ ֆոտոսեսիայից լուսանկարներ էր հրապարակում:
Հիմա ամսագրի Instagram-ում լուսանկարների նոր շարք է հայտնվել, որոնք հրապարակվելու են Love 17 թողարկման մեջ: Պարբերականի էջերում գլխավոր հերոսներն են լինելու Բրեդլի Կուպերի հղի ընկերուհին՝ ռուսաստանցի մոդել Իրինա Շեյքը, Քիմ Քարդաշյանի քույրը՝ արդեն Victoria’s Secret-ի մոդել Քենդալ Ջեները, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը, ինչպես նաեւ Սիենա Միլլերն ու Ջեյմի Քինգը:
Իրինա Շեյքին կարող ենք տեսնել շիկահերի կերպարով՝ դեկոլտեով զգեստով

Ջիջի Հադիդին՝ բոդիով

Բելլա Հադիդին՝ թափանցիկ վերնաշապիկով

Քենդալ Ջեներին՝ ներքնազգեստով

Ամսագրի թարմ համարը վաճառքի կհանվի փետրվարի 8-ին: Հավելենք, որ Love ամսագիրը հրատարակվում է տարեկան երկու անգամ, այդ պատճառով յուրաքանչյուր նոր համար լի է լինում հայտնիների բաց եւ արտասովոր ֆոտոսեսիաներով: