Սարալանջում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան շրջվել է
Общество«Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի նոր ճանապարհին փետրվարի 6-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: