Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել
ОбществоՓրկարական ծառայություն փետրվարի 6-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: