Երևանի Շիրակի փողոցում հրդեհ է բռնկվել
ОбществоՓրկարարների ծառայություն փետրվարի 6-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից,դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին , մարվել՝ 18.55-ին:
Այրվել է տրանսֆորմատորը: