Ինչպես 6 տարվա դադարից հետո Աբել Աբելյանը համաձայնեց խաղալ «Գնված երջանկություն» սերիալում
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Գնված երջանկություն» հեռուստասերիալն արդեն մեկնարկել է: «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողները հնարավորություն ունեն ամեն աշխատանքային օր հետևելու 20 մասանոց սերիալի զարգացումներին: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Աբել Աբելյանը: Նրա, Մերի Մակարյանի և Լևս Դավթյանի հերոսների միջև է ձևավորվում գլխավոր սիրային եռանկյունին:
Աբելն այս հեռուստասերիալում նկարահանվել է 6 տարվա դադարից հետո: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ այս ընթացքում չի նկարահանվել հայկական սերիալներում, սակայն շարունակել է դերասանական գործունեությունը՝ ներկայանալով ռուսական արտադրության ֆիլմերում:

«Երկարատև սերիալներում նկարահանվելու առաջարկներ եղել են, սակայն ես այդ մեխանիզմի մեջ մտնելու ժամանակ չունեմ: Հիմա մենք գիտենք՝ 1 ամիս պետք է նկարահանումների լինենք, բոլոր գործերս հարմարացնում եմ այս 30 օրվան, հետո կրկին անցնում մյուս աշխատանքներիս: Երկարատև սերիալի դեպքում դա հնարավոր չէ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ երկարատև սերիալում նկարահանվելու համար իրեն մեկ այլ հանգամանք էլ է խանգարում: - Դու մտնում ես ֆիլմ մի կերպարով, հետագայում այն դառնում է չգիտես ով: Մասնագիտորեն չես կարողանում ճիշտ կառուցել դերդ: Այս դեպքում լավ է, որ գիտես՝ կերպարդ ով է»:
Շարունակությունը` այստեղ: