ՀՀԿ պատգամավորը ոչ հաստատեց, ոչ հերքեց
ИнтервьюԻնչպես միշտ, այս անգամ եւս, խորհրդարանական ընտրություններից առաջ թեժ մարտեր են ընթանում: Թեեւ ընտրացուցակները դեռ հստակ չեն ու անգամ ներքին կարգով կոնկրետ տեղեկություններ չկան, թե որ հաջողակներին է հնարավորություն ընձեռվելու մասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր արդեն իսկ գործի են անցել:
Նոր ձեւավորվող խորհրարանում սեփական տեղն ունենալու համար անխնա պայքար է տանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքըէ ՍԱՍ-ի Արտակը, ով, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, իր էլեկտորատին շահագրգռելու ու ձայներ պոկելու համար օրենքի շրջանակներում անում է ամեն թույլատրելին ու ոչ թույլատրելին, ընդհուպ «Բալդի» խանութի կտրոններ է բաժանում:
ՀՀԿ պատգամավորների ջանասիրության, ձեռնաբացության ու ընտրակաշառքներ բաժանելու նախապատրաստական աշխատանքների շուրջ ORER.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ.
«Գոնե այս պահին ես նման տեղեկություն չունեմ, որ մարդիկ ընտրակաշառքներ ու չեկեր են բաժանել: Մենք դեմ ենք նման արատավոր որեւէ դրսեւորման, եթե կլինեն դեպքեր, ու մարդիկ ինքնագործունեությամբ կզբաղվեն, հորդորում եմ բարձրաձայնել, ու նրանք իրենց պատիժը խստագույնս կստանան թե' կուսակցությունից, թե' օրենքով:
Ինչ վերաբերում է օրենքին, ապա, ինչպես գիտեք, ՀՀ քրեական օրենսգրքում ընտրակաշառքի հետ կապված համապատասխան փոփոխություններն արդեն արվել են»:
Հարցին` այս պահի դրությամբ Հանրապետական կուսակցությունում գործող պատգամավորների ու առաջադրվելու հավակնություններ ունեցող ՀՀԿ-ականների գործողությունների հետ կապված որեւէ հակաօրինական քայլ չի՞ գրանցվել, պատգամավորը ոչ հաստատեց ու ոչ էլ հերքեց` աելով. «Ես նման տեղեկատվություն չունեմ»:
Սոսե Չանդոյան