«Հայաստանը կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ դառնալ». ՀՀ Նախագահի խորհրդական
Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու հեռանկարով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» խորագիրը կրող համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ Նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին: «Հայաստանն, անդամակց ելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ հանդիսանալ, ուստի, շահագրգռված է, որպեսզի շարունակի և ավելի խորացնի Հայաստանի հետ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
ՀՀ Նախագահի խորհրդականն այս առումով կարևորեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ Իրանն էլ միանա ԵՏՄ-ին, Կարինե Մինասյանն ընդգծեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: