Մրգերն ու բանջարեղենը` առողջ մաշկի գրավական
LifestyleՄրգերն ու բանջարեղենը հիանալի միջոց են համարվում առողջ ու լավ մաշկ ունենալու համար: Շոտլանդացի գիտնականները պնդում են՝ 6 շաբաթվա ընթացքում մրգեր ու բանջարեղեն շատ օգտագործելու դեպքում մաշկը կլավանա ու կդառնա ավելի գրավիչ, այլ կերպ ասած՝ մրգերի ու բանջարեղենի հաճախ օգտագործումը կարող է փոխել մաշկի գույնը:
Անցկացված հետազոտությանը մասնակցել են մի քանի տասնյակ երիտասարդներ: 2 ամիս նրանք սնվել են մասնագետների առաջարկած սնունդով:
Փորձի ընթացքում պարզ է դարձել, որ այն երիտասարդները, ովքեր պարբերաբար սնվել են կարմիր և դեղին մրգերով կամ բանջարեղենով, մաշկը ձեռք է բերել կարմրավուն և դեղնավուն երանգ: Իսկ պատճառը մթերքի մեջ պարունակվող բնական ներկանյութերն են, այլ կերպ ասած՝ օգտակար են գազարը, լոլիկը, խնձորը, մանգոն: