Հայաստանում նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում
ЭкономикаՀայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործող ընկերությունները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանը և ստեղծելով նոր աշխատատեղեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության տրամադրության տակ գտնվող տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ներդրումային ծրագրերն իրականացնող տնտեսվարողների հետ 2017 թվականի ներդրումները քննարկվել և հստակեցվել են։
Նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։
Ըստ ոլորտների՝ ներդրումները կունենան հետևյալ կառուցվածքը․
Ոլորտ |
Ներդրումային ծրագրերի քանակ |
Հայտարարված ներդրումներ (մլն ԱՄՆ դոլար) |
Հայտարարված աշխատատեղեր |
Թեթև արդյունաբերություն |
10 |
24,9 |
2299 |
Ճշգրիտ ճարտարագիտություն |
7 |
9,5 |
142 |
Ոսկերչություն |
5 |
7,0 |
59 |
Հանքարդյունաբերություն |
5 |
230,3 |
1464 |
Դեղագործություն |
4 |
5,5 |
195 |
Էներգետիկա |
4 |
63,5 |
75 |
Խմիչքի արտադրություն |
4 |
12,6 |
215 |
Սննդի արդյունաբերություն |
3 |
4,5 |
440 |
Գյուղատնտեսություն և լոգիստիկա |
3 |
60,1 |
776 |
Հեռահաղորդակցություն և ՏՏ |
3 |
32 |
70 |
Ոչ մետաղական հանքանյութի արտադրություն և մետալուրգիա |
2 |
5,5 |
32 |
Այլ ծառայություններ |
3 |
4,3 |
160 |
Ընդամենը |
53 |
459,84 |
5927 |
Ըստ մարզերի՝
Մարզ |
Ներդրումային ծրագրերի քանակ |
Հայտարարված ներդրումներ (մլն ԱՄՆ դոլար) |
Հայտարարված աշխատատեղեր |
Երևան |
33 |
143,27 |
1823 |
Սյունիք |
5 |
25,3 |
395 |
Գեղարքունիք |
2 |
2,69 |
54 |
Լոռի |
3 |
29,7 |
324 |
Տավուշ |
3 |
3,33 |
900 |
Կոտայք |
3 |
12,45 |
112 |
Շիրակ |
2 |
5,7 |
330 |
Արմավիր |
2 |
7,0 |
220 |
Արագածոտն |
1 |
9,7 |
144 |
Արարատ |
2 |
20,7 |
525 |
Վայոց Ձոր |
1 |
200,0 |
1100 |
Ընդամենը |
57[1] |
459,84 |
5927 |
Ներդրողներն օգտվում են պետության աջակցության գործիքակազմից , մասնավորապես՝
- ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար
- գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն
- ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ
- ՓՄՁ պետական աջակցության գործիքներ
- Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ
- Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում
- Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով
- Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ
Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարուրությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:
Ներդրումային հարթակի միջոցով հավաքագրվել են բիզնես գաղափարներ, մշակվել և ներդրումային հետաքրքիր ծրագրերի տեսք ստացել։ Մյուս ներդրումային ծրագրերի հետ մեկտեղ, դրանք ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակների, գործարար համաժողովների միջոցով և տարատեսակ հանդիպումների ընթացքում։ Ինչ վերաբերում է մարզային ծրագրերին, ապա վարչապետի մոտ կայացած քննարկումներից հետո հստակեցվում է ծրագրերի իրատեսականությունը և աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ։
[1] Որոշ կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում տարբեր մարզերում