«Բանանց»-ը երկարաձգել է պայմանագիրը Վալտեր Պողոսյանի հետ
Спорт«Բանանցի» ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանը կշարունակի իր ելույթներն ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը երկարաձգվել է: «Նոր պայմանագիրն ինձ համար նշանակում է, որ ակումբում ինձ հետ հույսեր են կապում, հետևաբար՝ պետք է էլ ավելի շատ աշխատեմ այդ վստահությունն արդարացնելու համար»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:
Վալտեր Պողոսյանը 2008 թվականից հանդես է գալիս «Բանանց»-ում և ներկայումս թիմի կազմում ամենից շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստն է: Նա բոլոր մրցաշարերում «Բանանցի» կազմում մասնակցել է 169 հանդիպման, որոնցից 142-ը՝ Հայաստանի առաջնությունում, 19-ը՝ գավաթի խաղարկությունում, 2-ը՝ ՀՀ Սուպերգավաթում, իսկ ևս վեց անգամ նա մասնակցել է եվրագավաթային հանդիպումների: