Ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ին, Նորաբաց գյուղի սկզբնամասից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Արմեն Բ.-ին եւ 17-ամյա Վ. Հ.-ին:
Խուզարկությամբ Արմեն Բ.-ի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 275 գ կանեփանման թաց զանգված, որը, ըստ նրա բացատրության, կանեփի տերեւներ են, քաղել է գյուղի հարակից դաշտերից եւ պահել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: