Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ մասնակցել են գործնական պարապմունքի
ОбществоՀՀ ոստիկանությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը: Պարապմունքին մասնակցել են ոստիկանության շտաբի, հասարակական կարգի ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների ղեկավար կազմերը, ինչպես և տարածքային բաժինների պետերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, մասնագիտական պարապմունքի ընթացքում ներկայացվել են ոստիկանության գործառույթներին առնչվող հարցեր:
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները:
Քննարկումից հետո ցուցումներ են տրվել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: