Ռեալը պատրաստ է ամռանը 65 մլն եվրո վճարել Դե Խեայի տրանսֆերի համար
СпортՄադրիդի «Ռեալը» կրկին կփորձի ամռանը ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը,- տեղեկացնում է Marca-ն:
«Արքայական ակումբը» կարծում է, որ դարպասապահի հրաժարագինը կազմում է 65 մլն եվրո:
26-ամյա Դե Խեայի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ լրանում է 2019 թվականին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ:
Անգլիական ակումբը ցանկանում է օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի հետագայում զերծ մնա «սերուցքայինների» առաջարկներից: