Արման Սահակյանի ղեկավարած կառույցը որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից. «Ժողովուրդ»
Общество«ՀՀ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել։
Բանն այն է, որ այս վարչությունը տեղակայված է Տիգրան Մեծի 4 հասցեում՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատկանող շենքում, որին, ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, տարեկան 10 մլն 608 հազար դրամ վարձավճար է մուծում։ Արման Սահակյանի ղեկավարած կառույցը նաև որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից, որոշվել է գնել համակարգիչ՝ 750 հազար դրամ արժողությամբ, ևս 14 համակարգիչ էլ նախատեսված է ձեռք բերել արդեն շուկայական գներով՝ 260 հազար դրամով։
Ի դեպ, վերջերս վարչապետը նրան հորդորել էր անբարեխիղճ կառավարիչների «ողնաշարները կոտրել», բայց ոնց հասկանում ենք՝ հազիվ թե նա սկսի իր ողնաշարը կոտրելուց»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։