Լևոն Պաչաջյանը նոր ակումբ ունի
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը փոխել է ակումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լինշոպինգ Սիթի» ակումբում: «Ուրախ եմ հայտնելու, որ 2 տարվա պայմանագիր եմ ստորագրել «Լինշոպինգ Սիթի» ակումբի հետ, որտեղ ստեղծված են բոլոր հարմարությունները արդյունքներ գրանցելու համար»,-ասել է Պաչաջյանը:
Հայ ֆուտբոլիստը կխաղա 19 համարի մարզաշապիկով:
Լևոն Պաչաջյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում հանդես է եկել 2004-2011 թվականներին: Մասնակցել է 37 խաղի, խփել 2 գոլ: