Հայտնի են Հայաստանի ծանրամարտի աղջիկների առաջնության հաղթողները
СпортԵրեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում ընթանում է Հայաստանի ծանրամարտի պատանեկան առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրն ասպարեզ դուրս եկան աղջիկները: Հայաստանի չեմպիոններ դարձան Անուշ Արշակյանը (44 կգ), Տանզելա Գրիգորյանը(48 կգ), Վալենտինա Մովսիսյանը (53 կգ), Միլենա Խաչատրյանը (58 կգ), Լուիզա Սահրադյանը (63 կգ), 69 կգ Լիանա Գյուրջյանը (69 կգ), Մարգարիտա Առաքելյանը (75 կգ) և Աիդա Մանուկյանը (+75 կգ):
Առաջնությանը մասնակցում էին 23 աղջիկ ծանրորդներ: