Երևանի քաղաքապետարանն աջակցել է 10 635 կարիքավոր ընտանիքների
ОбществоԵրևանի քաղաքապետարանը 2016 թվականի ընթացքում պարենային աջակցություն է հատկացրել 10 635 կարիքավոր ընտանիքների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ։
Ամանորյա միջոցառումների շրջանակում 21 874 ընտանիքի տրամադրվել են սննդամթերքի փաթեթներ։ Սոցիալապես անապահով ընտանիքների 38 513 փոքրիկներ ստացել են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։
4000 երեխա մասնակցել են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կազմակերպված միջոցառումներին։