12 հիանալի գիրք, որոնք 2017-ին ֆիլմ են դառնալու
Lifestyle2017 թվականը լավ տարի կլինի հատկապես կինոմանների համար։ Շատերն ասում են, որ երբ որևէ գիրք ես կարդում հետո ֆիլմն անհետաքրքիր է դառնում, սակայն կան այնպիսի գրքեր, որոնք չեն կարող ֆիլմի չվերածվել։
interesnoznat.com-ը գրում է, որ այս 12 գրքերն այս տարի ֆիլմերի են վերածվելու։ Բոլոր գրքասերները հույս ունեն, որ ֆիլմն ոչնչով չի զիջի գրքին։ Ահա, թե որ գրքերն են դրանք։
«Գիշերն իմ տունն է» Դենիս Լիհեյն

Քրեական վեպերի հեղինակ Դենիս Լիհեյնի «Գիշերն իմ տունն է» գիրքը շուտով կէկրանավորվի։ Գիրքը Ջո անունով տղայի մասին է, ով Ամերիկայի չոր արգելքների շրջանում սկսում է գաղտնի ալկոհոլ վաճառել։ Ժամանակի ընթացքում նա տարվում է հանցագործ աշխարհով, իսկ իր հայրը, ով ոստիկանության կապիտան է՝ սկսում է հետապնդել իրեն։
«Լռություն» Սյուսակու Էնդո

Ֆիլմի ռեժիսորը Սկորսեզեն է, իսկ Սյուսակուի գիրքը պատմում է երկու քահանաների մասին, որոնք շրջում են Ճապոնիայում՝ փորձելով գտնել իրենց ուսուցչին։ Նա բազմաթիվ կտտանքներից հետո հրաժարվել է Քրիստոնեությունից։ Թե ինչ դժվարությունների են հանդիպում քահանաները հնարավոր է ֆիլմում տեսնել։
«50 երանգով ավելի մուգ» Է․Լ․ Ջեյմս

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասի գրքի հիման վրա արդեն նկարահանվել է ֆիլմ, որը շուտով մեծ էկրաններ կբարձրացվի։ Գիրքը ներկայացնում է Անասթեյշայի ու Քրիստիան Գրեյի սիրո ու կրքի պատմության շարունակությունը։
«Հրեշի ձայնը» Պատրիկ Նեսսա

Այս հրաշալի հեքիաթի էկրանավորման պրեմիերան արդեն կայացել է։ Այն գեղեցիկ հեքիաթ է փոքրիկ տղայի մասին, ով չդիմանալով դժվարություններին որոշում է հրեշի կանչել։ Այստեղ նույնիսկ ամենատխուր պահերն առանձնահատուկ նրբությամբ են ներկայացված։
«Բիլլի Լենի երկար զբոսանքը ֆուտբոլի խաղի ընդմիջմանը» Բեն Ֆաունթեյն

Բեն Ֆաունթեյնի վեպը 19-ամյա Բիլլի Լինի մասին է, ով Bravo Squad խմբավորման անդամ է, ովքեր ակտիվ մասնակցում են Իրաքի պատերազմական գործողություններին։ Երիտասարդներն որպես հերոսներ են տուն վերադառնում և որոշում են վերականգնել ընտանիքի հետ կապերը։ Սա չափազանց տխուր ու իրական պատմություն է, որը տեղի է ունենում այն բոլոր մարդկանց հետ, որոնք առնչվում են պատերազմի հետ։
«Վերջի կանխազգացումը» Ջուլիան Բարնս

Սա շատ հետաքրքիր ու խելացի պատմություն է անցյալի մասին։ Թոնի Ուեբսթերն հանկարծ «ժառանգություն» է ստանում իր հին ընկերոջ նոթատետրը։ Այստեղ 40 տարի հնությամբ դպրոցական պատմություններ են։ Այն ինչ թվում էր հավերժ մոռացվել է, կրկին հերոսի աչքի առաջ է հայտնվում։
«Զրահով ուրվականը» Մասամունե Սիրո

Գիրքն էլիտար «9-րդ բաժանմունքի»-ի մասին է, որի անդամները փորձում են գտնել Տիկնիկավար-հաքերին, ով խառնվում է քաղաքականության ու այլ կարևոր հարցերի մեջ ու փչացնում ղեկավարների նախագծերը։
«Կենդանաբանական այգու պահակի կինը» Դիանա Ակերման

Կենդանաբանական այգու պահակի ընտանեկան համերաշխությունը խախտվում է, երբ Լեհաստանի սահմանները գրավում են գերմանացիները։ Պահակն ու իր կինն ամեն կերպ փորձում են թաքցնել հրեաներին, նրանց նույնիսկ կենդանիների վանդակներում են պահում։ Այս պատմությունն իրական փաստերի վրա է հիմնված։ Այս ընտանիքը վտանգելով սեփական կյանքը հարյուրավոր հրեաների կյանք է փրկում։
«Արթուրի մահը» Թոմաս Մելորի

Սա 2017-ի ամենասպասված էկրանավորումներից մեկն է։ Այն պատմում է Արթուր թագավորի անցյալի մասին, այն մասին, թե ով էր Արթուրը մինչ թագավոր դառնալը։ Ֆիլմը մեծ էկրաններին կբարձրանա մայիսի 11-ին։
«Մութ աշտարակը» Սթիվեն Քինգ

Այս ֆիլմի էկրանավորման մասին խոսում էին 2007 թվականից, սակայն նկարահանումներ չէին սկսում։ Սթիվեն Քինգի գիրքը պատմում է աղեղնավոր Ռոլանդ Դիսքեյնի մասին, որը փորձում էր գտնել «Մութ աշտարակը», որը կարող էր փրկել ամբողջ աշխարհը։
«Ձնեմարդ» Յու Նեսբե

Խուզարկու Հարի Հոլը քննում է ամուսնացած կանանց առեղծվածային անհետացումները։ Ամեն բան սկսվում է առաջին ձյունով և հենց ձյունով էլ վերջանում է․․․
«Երկար տուն» Ուիլյամ Գայ

Գրքի բովանդակությունը վերադարձնում է մեզ անցյալ դարաշրջանի 40-ական թվականներ։ ԱՄՆ Թենեսի նահանգում երիտասարդ ատաղձագործ Նաթան Վիներն աշխատանքի է ընդունվում իր հորը սպանողի տանը։ Այնտեղ նա սիրահարվում է մի աղջկա, ում պատրաստում են մարմնավաճառությանը։ Շարունակությունը հնարավոր կլինի իմանալ ֆիլմից։