Հրազդանի կիրճում ջրատար խողովակ է վնասվել
ОбществоԵրևան քաղաքի Հրազդանի կիրճում` ՀԷԿ-ի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել, ջուրը լցվում է ՀԷԿ-ի տարածք. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Բարդիներ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ջրագծի վթար. ջուրը հոսել է դեպի «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայք:
Տեղեկատվությունը փոխանցվել է «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կարգավարական բաժնի պետին: