Հրանուշ Հակոբյան. Սփյուռքահայերը պատրաստակամություն ունեն գալ եւ բիզնես սկսել Հայաստանում
ЭкономикаՀայաստանում մանր եւ միջին բիզնեսի մոտ 70 տոկոսում ներգրավված են սփյուռքահայերը:
Այս մասին սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցած կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ սփյուռքահայերը, գալով հայրենիք, նախ եւ առաջ ստեղծում են աշխատատեղեր, բերում են կառավարչական հմտություններ եւ նորություններ:
«Մենք այստեղ հավաքել ենք ոչ միայն խոշոր, այլ մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու տնտեսական քաղաքականության այն բոլոր բաղադրիչները, որոնք վերջին շրջանում առաջադրել է ՀՀ կառավարությունը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ սփյուռքահայերը պատրաստակամություն ունեն գալ եւ բիզնես սկսել Հայաստանում:
«Բոլորիս համար պարզ է, որ տնտեսական քաղաքականությունը առանձնահատուկ շեշտադրում է ներդրումների աջակցության խնդիրը եւ ինչու չէ Հայաստանում ստեղծված են ազատ տնտեսական գոտիներ, որտեղ կարող են ներգրավվել մեր հայրենակիցները»,-ասաց նախարարը: