Փոխնախարարը Հայաստանի փոքր տնտեսության պայմաններում կարեւորում է արտահանման հնարավորությունները
ЭкономикаՀայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունը արտահանման համար հնարավորությունների ընդլայնումն է, քանի որ Հայաստանը փոքր տնտեսություն ունենալու պատճառով հետաքրքիր դժվար է հետաքրքրում խոշոր ներդրողին:
Սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցած կլոր-սեղան քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ ներդրումներ կատարվում են այնտեղ, որտեղ կան հնարավորություններ:
«Եթե հնարավորությունները սահմանափակվեն` ներդրողները կփնտրեն այլընտրանքային ճանապարհ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե օտարերկրյա ուղղակի ներդրումները չեն կազմում ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը, ապա դժվար է սպասել երկարաժամկետ կայուն զարգացում»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Հայաստանի տնտեսության ներկա պայմաններում այդ ցուցանիշը կազմում է տարեկան ոչ պակաս քան 500 միլիոն դոլար:
«2017 թվականի համար կառավարության կողմից երկարատեւ քննարկումների արդյունքում իրագործելի ներդրումային փաթեթը գնահատվում է 600-ից 700 միլիոն դոլար: Այդ կապակցությամբ կառավարությունն ուշադրությունը սեւեռում է հատուկ այն խնդիրների նկատմամբ, որոնք առկա են առանձին ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին»,-հավելեց Տիգրան Խաչատրյանը: