Տնտեսագետը Հայաստանի համար կարևոր է համարում Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով հաղորդակցության վերականգնումը
ЭкономикаԱբխազիայիև Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության զարգացման և առևտրի իրականացման նպատակով Ռուսաստանի և Վրաստանի միջև պայմանագրի կյանքի կոչման որոշման մեջ տնտեսագետն ակնհայտ է համարում Հայաստանի շահը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի այն պայմանավորվածությունը, ըստ որի պետք է կյանքի կոչվի դեռևս 2011-ին ստորագրված «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, նշեց, որ ռազմավարական առումով այն շատ կարևոր է հենց Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը մեկուսացված է:
«Տրանսպորտային հաղորդակցության առումով այն Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է: Ես Հայաստանը չէի համարի երրորդ կողմ, չնայած դե-յուրե այն այդպես է: Այս պայմանագիրը մեր կենսական շահերն է արտացոլում: Կարծում եմ, տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, հատկապես Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացման փուլում, ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ Հայաստանը ունի այլընտրանք. այն, ինչ տարիներ շարունակ մեր տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է ունեցել, դա հենց Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրումն էր»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: Նա չբացառեց, որ այդ հանգամանքը հիմք է հանդիսացել, որպեսզի Հայաստանի հյուսիսային ուղղությունը ևս ավելի ակտիվացվի: