Ереван, 23.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


«Եթե քաղաքականությունը համեմատվում է պոռնկության հետ՝ չի կարելի այդ ամենը բերել գործնական դաշտ». Վարուժան Բաբաջանյան

Ես ողջունում եմ բոլոր իմ ընկերներին և ոչ ընկերներին, ովքեր համարում են, որ եռյակի ֆորմատով պայքարը իշխանափոխության համար միակ ճիշտ ճանապարհն է: Անկախ իմ ունեցած կասկածներից ու տարաձայնություններից՝ կցանկանայի, որ հենց դուք Հայաստանը ազատեք ավազակներից ու անօրեններից... Համենայն դեպս անձամբ ես իմ չնչին և համեստ քարոզչական միջոցները մշտապես բաց եմ պահել ձեզ համար և պահելու եմ... Անկախ ընթացող գործընթացների վերաբերյալ իմ խորը կասկածներից՝ իմ բոլոր ընկերները շարունակում են մնալ իմ ընկերները՝ բառի իսկական իմաստով...

Ես ողջունում եմ իմ բոլոր այն ընկերներին և ոչ ընկերներին, որ ջղաձգվում են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության փաստից և ունեն ուրիշի քիմքին ոչ հաճո գաղափարական սկզբունքներ: Ինձ համար դուք նույնքան հարազատ եք և սիրելի, որքան ձեր հակառակ ճամբարը, որովհետև սկզբունքային մարդը բարոյական արժեք է՝ անկախ նրանից՝ որքանով եմ ես ձեր գաղափարներին համաձայն կամ տարաձայն...
Ես ողջունում եմ իմ բոլոր ընկերներին և ոչ ընկերներին, ովքեր մերժում են թե իշխանությանը, թե նրանցից իբր պոկված հանցակիցներին: Գուցե այդ մարդկանց շարքերում կան նաև Բաղրամյան 26-ի պատվեր կատարողներ, սեփական շահի գիտակցումով առաջնորդվողներ, բայց այդ շարքերում գերակշռում են մարդիկ, ովքեր ունեն լրջագույն կասկածներ, հիմնավոր կասկածներ գործընթացի վերաբերյալ, չեն վստահում մարտի մեկին ժողովրդի վրա բացահայտ կրակողներին, հետույք պատռելով ժողովրդի դեմ իրականացված սպանդը արդարացնողներին և նրանց հետ դաշինք կազմողներին: Հայաստանում հաջորդ իշխանությունը պետք է զերծ լինի Մարտի 1-ի արյունից, իսկ այսօրվա հարթակում կանգնածների մի ստվար զանգվածը իշխանությունների հետ միասին ՈՒՂՂԱԿԻ պատասխանավություն է կրում ժողովրդի դեմ իրականացված արյունալի գործողությունների համար:

Անկեղծ ասած, ես պատկանում եմ մարդկանց երրորդ խմբին: Բայց երբեք լուտանքներ չեմ թափում այն մարդկանց հասցեին, ովքեր վստահում են հարթակում կանգնածներին: Ես ուղիղ ասում են այն, ինչ մտածում եմ՝ միգուցե շահելով իմ՝ հարթակում կանգնած ընկերների հակակրանքը, սակայն ես մտածում եմ այնպես, ինչպես մտածում եմ և հակառակը մտածողին, որքան էլ երբեմն հիմքեր ունենամ, չեմ անվանում չա*լախ, հաճախորդ, պատվեր կատարող, դհոլ... Չնայած ոմանք, մի շարք իմ գործընկեր-ընկերների մեղադրելով Բ26-ի պատվեր կատարելու կամ այդ կառույցից ֆինանսավորվելու մեջ, ուղղակի անամոթաբար չնկատելու են տալիս, որ իրենք և իրենց քարոզչամիջոցները ուղղակիորեն սնվում են Առինջի բարձունքից և այդ ամբողջ նվագախմբի հետ իրապես անկախ մարդկանց բոստանը քար նետելիս դույզն ինչ չեն տարբերվում իրենց մատնանշած ավազակապետական բուրգի վարքագծից...

Եվ ուղղակի որպես հիշեցում. իրար հետ սարի սմբուլ երգելուց ու ջանգյուլում կանչելուց առաջ շատերդ անգամ չէիք խորշում միմյանց նկարները մոնտաժել պահպանակների նկարների վրա, տարածել, հայհոյել ամենավերջին հիշոցներով: Այսօր նախկինում բոլոր սահմաններն անցած մարդիկ իրար հետ ախպերություն են անում, իսկ մարդիկ, ովքեր ՛՛համարձակվել՛՛ են կասկածներ ունենալ քաղաքական գործընթացների ազնվության ու սկզբունքայնության վերաբերյալ, բայց ժամանակին ձեր հետ միասին բազմաթիվ զրկանքներ են կրել, այսօր հայտնվել են լուտանքների թիրախում... Բայց եթե քաղաքականությունը համեմատվում է պոռնկության հետ՝ չի կարելի այդ ամենը բերել գործնական դաշտ: Մի անցեք մարդկային սահմանները...

Յուրաքանչյուրդ արեք ձեր գործը՝ առանց դիմացինին հայհոյելու և ձեր կարճ խելքով՝ փչացնելու փորձերի...
Բումերանգ կա, բան կա...

Հուսամ՝ այս թեմային անդրադառնալու առիթներ այլևս չեմ ունենա...

Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов РоссииБлижневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»"«Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия».