Վախճանվել է նոբելյան դափնեկիրն ու մագնիսա-ռեզոնանսային շերտագրության գյուտարարը
ОбществоՓետրվարի 9-ին 83 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը՝ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության մեթոդը մշակողներից մեկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
«Լինելով ականավոր գիտնական եւ հայտնագործող իր բնագավառում՝ Մենսֆիլդը նաեւ սիրող եւ անձնվեր ամուսին Էր, հայր եւ պապ, որի կորուստը մեծ Է մեզ համար»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը Մենսֆիլդի ընտանիքի հայտարարությունից:
1964 թվականին հետազոտողը դարձել Է Նոթինհեմի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նա դասավանդել Է 30 տարի: 2003 թվականին նրան բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ են շնորհել մագնիսա-ռեզոնանսային շերտագրության գյուտի համար: