Խոշոր ավտովթար Երևանում. գիշերային ակումբի պարողն ու պարուհին Nissan-ով մխրճվել են աղբատար ավտոմեքենայի մեջ, նրանց տեղափոխել են հիվանդանոց
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց Երևան քաղաքի Նոր Արեշ 18 փողոցի բնակիչ, 29-ամյա Արտակ Սախոյանը իր վարած Nissan Teana մակնիշի 90 GO 090 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Մասիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արայիկ Մանվելյանի վարած MAN մակնիշի 531 ՕV 61 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սախոյանն ու նրա ուղևոր՝ 31-ամյա Իվետա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Շարունակությունը` այստեղ: