Հակասթրեսային հզոր միջոց
LifestyleԳերմանացի եւ շվեյցարացի գիտնականները պարզել են, որ սթրեսներից փրկվելու համար մարդուն օրական ընդամենը 40 գրամ շոկոլադ է անհրաժեշտ: 2 շաբաթ անընդմեջ շոկոլադ ուտելու դեպքում մարդու սթրեսային հորմոնները կնվազեն:
Սեւ շոկոլադի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ բիոակտիվ բաղադրիչներ, որոնք բնական ճանապարհով օրգանիզմի խանգարումները վերացնում են: Հետազոտողները պնդում են, որ 2 շաբաթ անընդմեջ, օրական 40 գրամ սեւ շոկոլադ ուտելով` առողջ մարդու օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորվում է:
Մասնագետները հորդորում են չչարաշահել շոկոլադի քանակությունը` ավելորդ քաշից խուսափելու համար:
Շոկոլադն իր մեջ պարունակվող ֆլավանոլի շնորհիվ ճանաչվել է որպես ուղեղի աշխատանքի, մտավոր գործունեության խթանիչ հրաշալի միջոց: