Քլոե Քարդաշյանն ամուսնալուծությունից հետո պաշտոնապես վերականգնել է իր ազգանունը
LifestyleՔլոե Քարդաշյանը բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ ամուսնալուծությունից հետո պաշտոնապես վերականգնել է իր ազգանունը:

Ըստ TMZ-ի՝ 32-ամյա հայուհու եւ բասկետբոլիստի ապահարզանի գործընթացն ավարտվել է դեռեւս մեկ ամիս առաջ, իսկ հիմա Քիմի քույրը պաշտոնապես վերականգնել է իր ազգանունը:

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Քլոեն ամուսնանում է 25-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ: Քլոեն ու Տրիստանը մտադիր են ամուսնանալ մոտ ապագայում:
«Նրանք խոսել են այդ մասին, Քլոեն երջանիկ է: Նա կարծում է, որ Տրիստանը սիրող եւ լավ ամուսին կլինի: Տրիստանը մտադիր է հնարավորինս արագ ամուսնանալ Քլոեի հետ, քանի որ վստահ է՝ նա հենց այն կինն է, որի հետ ուզում է անցկացնել ամբողջ կյանքը»,- հաղորդել է աղբյուրը: