Հունգարիայում բեռնատարի միջից ուրարտական գտածոներ են հայտնաբերվել
ОбществоՀունգարիայում դեպի Լիտվա ուղեւորվող բեռնատարի մեջ հայտնաբերված հնագույն արտեֆակտները կարող են պատկանել մ.թ.ա. 900 թվականին, իսկ ամբողջ հավաքածուն կարող է 690 000 դոլար արժենալ։ Այս մասին AP–ին հայտնել են Հունգարիայի ոստիկանության ներկայացուցիչները։
Ոստիկանության տվյալներով՝ բրոնզե արտեֆակտները, որոնց թվում՝ սաղավարտն ու փոքր զանգերը, ամենայն հավանականությամբ, հանվել են ուրարտացի բարձրաստիճան զինվորականի գերեզմանից։ Առգրավվել է 115 գտածո, այդ թվում՝ 14 հռոմեական դրամ, մի քանի հատ էլ կեղծ դրամ։ Ընդ որում, որեւէ կերպ հաստատված չէ, որ հայտնաբերված իրերից որեւէ մեկը թանգարանի կամ մասնավոր հավաքածուի է պատկանում։
Փորձագետների կարծիքով նախկինում արտեֆակտների նման մեծ տեսականի երբեք Ուրարտուի գերեզմաններում չէր հայտնաբերվել։ Նրանց կարծիքով այլ առարկաները նույնպես հանել են գերեզմաններից եւ, հնարավոր է, վաճառվել են։
Հունգարիայի ոստիկանության հայտարարությունների համաձայն՝ բեռնատարի վարորդը 50-ամյա թուրք է, որը հայտարարել է, որ ինչ–որ տղամարդ իրեն 500 եվրո է վճարել, որպեսզի ինքը բեռը Լեհաստան հասցնի։ Նրան մեղադրանք է ներկայացվել գողոնն իրացնելու համար։
Այս պահին բոլոր գտածոները պահվում են Բուդապեշտի կերպարվեստի թանգարանում։