Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 0.85 մլն դրամ
ОбществоՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 6-10-ը իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 550.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 325.1հազար դրամ ընդ հանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազար դրամի և հաշվարկվել է 316.5հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 186.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 2 ծառի համար կայացվել է 50.0հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 130.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հազար դրամի. որից՝
Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազար դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ՝
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Արծվանիկի պոչամբարից դուրս եկող 4-րդ թունելախորշից վերցված հոսքաջրերի փորձանմուշի և կատարված ֆիզիկոքիմիական վերլուծությունների արդյունքում արձանագրվել է կախյալ մասնիկների գերազանցում: Ինչի համար հաշվարկվել է ՀՀ պետբյուջե գանձման ենթակա 6.33 մլն դրամի բնապահպանական վճար:
Հողերի պահպանության ոլորտ՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել են 1.6հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազար դրամ գումարով և հաշվարկվել է 7.0 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որն է՝
Վայոց ձորի տարածքային բաժինը Ոստիկանության հետ համատեղ կազմակերպած միջոցառման արդյունքում հայտնաբերած կաքավի որսագողության դեպքի համար կայացրել է 150.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել է 5.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ձկնորսության համար կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել 2.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչության վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 4 վարչական տուգանքի որոշում՝ 200.0 հզ.դրամի չափով: ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 2 հայցադիմում՝ 832.5հազար դրամ ընդհանուր գումարով. պատճառված վնասի գումարը հարկադիր կարգով գանձելու համար:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.85 մլն դրամ: