ՀՀ-ում ՌԴ դեսպանության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Ալեքսանդր Գրիբոյեդովի հիշատակին
ОбществоՀայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակիցները ՌԴ-ում դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք են մատուցել Երևանում Ալեքսանդր Գրիգոյեդովի արձանի մոտ:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և դեսպանության աշխատակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել ռուս գրող, դիվանագետի արձանի մոտ:
«Մենք մեր մասնագիտական տոնը նշում ենք արդեն 15-րդ անգամ: Առաջին անգամը չէ, որ այս օրը գալիս ենք Գրիբոյեդովի արձանի մոտ: Բոլորը գիտեն Ռուսաստանի և Հայաստանի պատմության մեջ Ալեքսանդր Սերգեյեվիչի խաղացած դերի մասին: Նրա գործերը Կովկասում հանրահայտ են»,- ՏԱՍՍ-ին ասել է Վոլինկինը: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել երևանցիներին Գրիբոյեդովի հիշատակի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:
Ալեքսանդր Գրիբոյեդովը Պարսկաստանում Ռուսական կայսրության դեսպանն էր: Նա մեծ դեր է խաղացել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1828թ-ին ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի մշակման գործում, որի արդյունքում Արևելյան Հայաստանի մեծ մասը Պարսկաստանից անցել է Ռուսաստանին: