Բեյլը բաց կթողնի Նապոլիի հետ հանդիպումը
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի առողջական վիճակի մասին, ով դեռ ապաքինվում է վնասվածքից:
Ըստ մասնագետի՝ Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ իտալական «Նապոլիի» հետ հանդիպումը:
«Հուսով եմ, որ Գարեթը կմասնակցի «Նապոլիի» հետ կայանալիք պատասխան խաղին»,- Զիդանի խոսքն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Նապոլի» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին: