«Հայկական ժամանակ». Եռյակը քառյակ չդարձավ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի թվաքանակի հարցը դեռեւս չի հստակեցվում: Հոկտեմբերի 10-ին ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ համաժողովրդական շարժումը գլխավորում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ՀԺԿ-ն:
Չնայած սրան՝ ՀԺԿ-ն եռյակի համատեղ հանդիպումներին չի մասնակցում: Երեկ էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «եռյակը եռյակ է», եւ իրենք աշխատում են այս ձեւաչափով, այսինքն առանց ՀԺԿ-ի:
ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Մինասյանը, հարցը մեկնաբանելով, ասաց, որ ՀԺԿ-ն մտնում է ՀԱԿ խմբակցության մեջ, իսկ ՀԱԿ-ը, իր հերթին ներկայացնում է նաեւ ՀԺԿ-ին: «ԱԺ-ում հանդիպումները խմբակցությունների մեջ են: ՀԺԿ-ն ներկայացվում է ՀԱԿ-ի կողմից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ԱԺ-ից դուրս 4 կուսակցություններ են ղեկավարում շարժումը՝ այդ թվում ՀԺԿ-ն: Եռյակը խորհրդարանի ձեւաչափ է, ՀԱԿ-ի հետ է նաեւ ՀԺԿ-ն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում