Զգալիորեն նվազել են Ադրբեջանի հարկային եկամուտները
ЭкономикаԱդրբեջանում 2017-ի հունվարին հարկերից ստացված եկամուտները կազմել են 544 մլն 849 հազար մանաթ: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանի հարկերի նախարարության հաղորդմամբ` 2017-ի հունվարին հարկերից ստացված եկամուտները նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել են 141 մլն մանաթով:
Ադրբեջանում մանաթի արժեզրկման և տնտեսական ճգնաժամի պայմաններում փակվել են ինչպես պետական, այնպես էլ ` մասնավոր բազմաթիվ հիմնարկություններ:
Ադրբեջանը լքել են նաև օտարերկրյա բազմաթիվ ներդրողներ, ինչը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել հարկերի գոյացման վրա: