Ереван, 23.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраля Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордов Экспорт армянского вина снизился, но подорожал Правоохранители разыскивают участников перестрелки в Ачапняке Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию США Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России Аделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026 «Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием


«Դու իմ միակը ճակատագրով». հայտնի զույգերը BlogNews.am-ի հետ կիսվել են իրենց սիրո բանաձևով

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ժողովրդական պատումներից մեկի համաձայն` Սարգիսը իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշում է կայսերական պալատում: Երբ բոլորը գինովցած քուն են մտնում, կայսրը 40 աղջիկների պատվիրում է սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործում են կայսեր պատվերը: Սակայն 40-րդը, քնած Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով, սիրահարվում է նրան և սպանելու փոխարեն համբուրելով` արթնացնում: Տեսնելով կատարվածը` Սարգիսը, իր ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդուփշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից:

Այս գեղեցիկ պատմությունը հիմք է դարձել, որ սիրահարվածներն իրենց երազանքը իրականացնելու նպատակով Սբ. Սարգսին սկսել են համարել իրենց սիրո բարեխոսը, իսկ Սուրբ Սարգսի տոնը՝ սիրո տոն:

BlogNews.am-ը սիրո տոնի առթիվ զրուցել և գեղեցիկ ֆոտոշարք է անցկացրել իրենց միակ ու անկրկնելի կեսին գտած հայտնի մարդկանց հետ և իմացել նրանց ամուր սիրո բանաձևը:

Թևան Պողոսյան և Գայանե Պողոսյան

Նրանց սերը 22 տարեկան է:

Գայանեի հետ հանդիպումը պատահական է եղել: Այն ժամանակ Թևան Պողոսյանը 21 տարեկան է եղել, իսկ Գայանեի 17 տարին նոր էր լրացել: Հենց ծանոթության առաջին օրն էլ նա ամուսնության առաջարկություն է արել իր ապագա կնոջը, սակայն վերջինս մերժել է: Թևան Պողոսյանը չի հանձնվել և  Գայանեին կատակով զգուշացրել է, որ 2 տարի հետո, երբ ամուսնանան, ամաչելու է այսօր իրեն մերժելու համար: Ինչպես եւ խոստացվել էր, մերժումից երկու տարի անց նրանք ամուսնացել են:

Նրանց ՍԻՐՈ սահմանումը ենթադրում է փոխզիջում և հարգանք: Մեկ բան պետք է գիտակցել, եթե քո մեջ սեր կա, այն պետք է կարողանաս փայփայել, որ ավելանա ու պահպանվի: Եթե մեկին սիրում ես, ուրեմն՝ սիրիր նրա դրական և բացասական կողմերը, ընդունիր այնպիսին, ինչպիսին կա:

Սիրո մեջ պետք է խնայել ու խնամել միմյանց և չլինել տեր ու ծառա՝ եկեղեցում տված «տեր եմ» և «հնազանդ եմ» խոստումներն ուղիղ հասկանալով: Ցանկացած որոշում պետք է քննարկել ու կայացնել իրար կարծիք հաշվի առնելով և միասին ՏԵՐ լինել դրանք կյանքի կոչելուն:

 

Դավիթ Հակոբյան և Լուսինե Ավագյան

Դավիթն ու Լուսինեն հանդիպել են 2016 թվականին, իսկ 2017-ին օրինականացրել իրենց հարաբերությունները:

Նրանց սիրո սահմանումը իրենց ընկերությունն է։ Այն տալիս է ճկունություն, որը միշտ օգնում է հեշտութամբ հաղթահարել առաջացած խնդիրները։ Հարաբերությունները կառուցեցին ոչ միայն փոխադարձ գրավչության, այլ նաև անձնային համապատասխանության վրա։ Կա փոխադարձ համակրանք և հարգանք դիմացինի կարծիքի հանդեպ։ Կա մաքսիմալ անկեղծություն և վստահություն: Եվ կան ընդհանուր հետաքրքրություններ։ Այստեղ չկա խաղ, չկա տպավորություն ստեղծելու ակնկալիք, չկա կեղծիք։

«Ես այն եմ, ինչ կամ, հարգում եմ դիմացինիս սահմանները, գնահատում նրան և թողնում՝ մնա այնպիսին, ինչպիսին որ կա»՝  ահա նրանց ՍԻՐՈ սահմանումը։)

Վազգեն Սաղաթելյան և Հասմիկ Մնացականյան

Նրանց ՍԵՐԸ 5 տարեկան է:

«Վազգենի կողքին լինելը հեշտ չէ, բայց դժվար էլ չէ,- անկեղծանում է Հասմիկը,- հարաբերությունների մեջ կինը ոչ թե պետք է զիջումների գնա, այլ սովորի իր կողակցի բնավորությունը:

Հասմիկն ու Վազգենը ռոմանտիկայի և անակնկալների սիրահար չեն: Վազգենի խոսքով՝ իրենց համատեղ կյանքը արդեն իսկ ամբողջությամբ անակնկալ է, և լրացուցիչ անակնկալների կարիք չկա:

Ուղղակի պետք է գտնես քո մարդուն այս կյանքում: Ի սկզբանե չես կարող հասկանալ, թե ով է այդ ՔՈ մարդը: Հարաբերությունները պետք է անցնեն որոշակի փուլերով, հաղթահարեն փորձաշրջան: Եվ եթե այդ ընթացքում հասկանաս, որ դիմացինիդ մեջ քեզ ամեն ինչ է դուր գալիս, դու ոչնչից չես նյարդայնանում, հանգիստ ես, նրա մեջ ոչինչ չես ուզում փոխել, ուրեմն՝ գտել ես հենց քո միակին: 

Տիգրան Քոչարյան և Ելենա Ոսկանովա

Նրանց սերը  7 տարեկան է:

Բաներ կան, որ անբացատրելի են: Դու հանդիպում ես մարդուն, շփվում ու հասկանում, որ այդ մարդու կողքին ժամանակը կանգ է առնում: Նրա կողքին դու չես նյարդայնանում, ժամացույցին չես նայում, քեզ ազատ ես զգում,  մտքերդ ազատ ես արտահայտում ու չես լարվում, որ նա սխալ կհասկանա կամ չի հասկանա: Սիրո մեջ, ընտանեկան հարաբերությունների մեջ պետք է լինի հարմոնիա: Մեկը մյուսին պետք է չլարեն:

Մեկ այլ բան է ընկերություն անելու փուլը, մեկ այլ բան՝  ընտանեկան կյանքը: Այն ավելի բարդ պրոցես է: Դա մի համալսարան է, որտեղ ամբողջ կյանքում պետք է սովորես, անցնես բակալավրից մագիստրատուրա, ապա ասպիրանտուրա և այդպես շարունակ: Քո ընտանիքը և տունը պետք է լինի այն վայրը, որտեղ միշտ ցանկանաս վերադառնալ, ինչպես նաև այն վայրը, որտեղից ցանկանաս հեռանալ միայն էլ ավելի շատ բարիքներ ստեղծելու համար:

ՍԵՐԸ երջանկություն է, հանգստություն, հարգանք և կարոտ:

Արմեն Մկրտչյան և Անահիտ Հակոբյան

Նրանց ՍԵՐԸ  7 տարեկան է

Արմենն ու Անահիտը նախընտրում են սիրուն սահմանումներ չտալ, որովհետև այն դեպքն է, երբ իսկապես խոսքերով նկարագրելը իմաստազուրկ է. այն կա՛մ զգում ես, կա՛մ չես զգում։ Բայց կա մի բան, առանց որի անհնար ու անիմաստ է խոսել զույգի սիրո մասին։ Խոսքը դիմացինիդ քեզնից առավել հոգ տանելու մասին է։ Խորապես դժբախտ են այն զույգերը, որտեղ ամեն մեկն իր մասին է մտածում։ Նրանց  մոտ այսպես է` լավագույնը իմ կեսին. այդ կերպ երկուսն էլ կարևորված են, և չկա ոչ մի եսակենտրոն դրսևորում։

Իսկ ջերմությունը և զգացմունքները ամուր պահելու համար պետք է պարզապես կյանքը միասին ապրել ապրելու ամենաիրական իմաստով` տեսնել նորը, փորձել նորը, իրար բացահայտել նոր իրավիճակներում:

 

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»