Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին վթարից 63-ամյա տղամարդ է մահացել
ОбществоՍտեփանավան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին փետրվարի 11-ին իրար են բախվել «Սեատ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևոր՝ 1954 թ. ծնված Ատոմ Մանուկյանը տ եղում մահացել է, իսկ «Սեատ»-ի վարորդը, 2 ուղևորները, «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: