Compass band-ի Արշավիրն ու հաղորդավարուհի Մաշան 3 տարի է՝ գաղտնի ընկերություն են անում
LifestyleTert.am Life-ը գրում է.
Պարուհի, հաղորդավարուհի Մաշա Ենոքյանը և Compass band-ի Արշավիր Գրիգորյանը 3 տարի է՝ ընկերություն են անում: Մաշան հեռուստադիտողներին հայտնի է մի շարք հեռուստանախագծերից, դե իսկ Արշավիրը Compass band-ի կազմում է, որը 2012 թվականին Հայաստանը ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլին» և զբաղեցրեց 3-րդ տեղը:
Երեք տարի գաղտնի ընկերություն անելուց հետո Սուրբ Սարգսի կապակցությամբ Մաշան համաձայնեց առաջին անգամ Tert.am Life-ի հետ խոսել իրենց հարաբերությունների մասին:
Մաշան այժմ 19 տարեկան է, Արշավիրը՝ 18: Զույգը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլի շրջանակներում: Նրանց պատանեկան սերն իրենց հետ մեծացել է ու Մաշայի խոսքով՝ ավելի ամրացել: «Ես ընկերացա Compass band-ի անդամների հետ, հետագայում իմ ու Արշավիրի հարաբերությունները փոխվեցին: Մեր հարաբերությունները կարելի է երկու փուլի բաժանել, երբ ուղղակի ընկերներ էինք և երբ ծնվեց սեր: Մենք կարողացանք մեր հարաբերություններն ամուր պահել, դրանք հասունացան և արդեն 3 տարեկան են: Հուսով եմ՝ ավելի երկար պատմություն կունենան»,- ասաց Մաշան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ