Ազատ, անդարդ եւ ուրախ. ի՞նչ կարգավիճակում է Սիլվի Բարկովայի սիրտը եւ ինչպե՞ս է նա անցկացնելու այսօրվա տոնը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 11-ին, սիրահարները նշում են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Աղի բլիթներ, սիրելիին սպասող երազներ եւ այլ տոնակատարություններ... Իսկ ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի համար.
«Անկեղծ ասած` ինձ համար այդ օրն ու տոնը կոչվում է Վալենտին։ Կցանկանաի, որպեսզի, սիրող մարդկանց մոտ ամեն օրը տոն լիներ եւ այդ տոնի անուը ուղղակի լիներ «Երջանիկ եմ, որ քեզ ունեմ»»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Արդեն, գրեթե, 8 տարի է, ինչ Սիլվին այս օրն անցկացնում է մոտ ընկերուհու ծննդյան տոնը նշելով.
«Այս տարի նա իր ծնունդը կնշի Մոսկվայում, իսկ ես նրա ծնունդը մեր մյուս ընկերուհու հետ կնշեմ այստեղ…»:

Ինչ վերաբերում է աղի բլիթ ուտելու արարողությանը՝ Սիլվին նշում է.
«Չեմ կերել, այս տարի էլ դա չեմ անի։ Չեմ հավատում դրա խորհուրդին։ Իսկ քանի որ այս օրվա ծիսակատարություններին չեմ հավատում, հետեւաբար երբեք չեմ ֆիքսվել օրվա երազներիս վրա։ Ասեմ, որ ես ամեն օր եմ երազ տեսնում եւ երբեմն դրանք լինում են եւ արտասովոր, եւ տարօրինակ, եւ զավեշտալի, եւ ֆանտաստիկայի ժանրից։ Մի խոսքով՝ գրեթե բոլոր ժանրերն ինձ մոտ առկա են:)»:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե այժմ ինչ կարգավիճակում է նրա սիրտը.
«Ազատ, անդարդ եւ ուրախ։ Քանի որ ընկերուհուս ծնունդը առաջինն է, որն ասոցացվում է օրվա հետ, այսօր կնշեմ նրա լույս աշխարհ գալու ուրախալի փաստը»։
Սյունե Առաքելյան