Գեղեցկուհի Քենդալ Ջեններին տեսել են Նյու Յորքում՝ La Perla –ի ցուցադրության ժամանակ կիսամերկ հայտնությունից հետո
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում խոսակցությունները թերեւս միայն երեկվա La Perla ցուցադրության մասին են, որտեղ փայլել էր 47-ամյա Նաոմին ու կիսամերկ Քենդալ Ջենները։

Բեմը պատրաստված էր վեց տարբեր բլոկերի ձեւով՝ առանձին սենյակների ու պատշգամբի նման, որոնք զարդարված են խոշոր ծաղիկներով ու պոդիում, որը հիշեցնում էր այգու միջեւ անցնող նեղլիկ ճանապարհ։




Ու եթե պարզապես խոսք չկա «Սեւ հովազի» մասին, որը ինչպես միշտ բարձունքի վրա էր, ապա Քենդալի մասին խոսակցությունները չեն դադարում, քանի որ նրա կիսամերկ հայտնության մեջ ոչ մի գռեհկություն չկար, հակառակը՝ այդ կերպարը տպավորել էր նորաձեւության քննադատների ամբողջ բանակին։

Քենդալն ինքը հայտնվել է պապարացիների տեսադաշտում ցուցադրությունից մեկ օր անց։
Քիմ Քարդաշյանի քույրը հաստատ լավ տրամադրություն ուներ։

Մոդելը Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում գնում էր meet-and-greet հանդիպման։
