5-ամյա աղջնակը խճճվել է շերտավարագույրի լարերի մեջ ու մահացել
Ղազախստանի Ուսպենկա ավանում դժբախտ պատահարի հետեւանքով 5-ամյա աղջնակ է մահացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային բաժանմունքի մամուլի ծառայությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել մասնավոր տանը: «Հնարավոր է, աղջիկը խաղացել է շերտավարագույների հետ եւ խճճվել կարգավորող լարերի մեջ: Այդ պահինը տանը եղել է նրա պապը»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն՝ երեխայի մահվան առթիվ նախաքննություն է ընթանոում: