Հայաստանում 39-ամյա կինը որոնվում է որպես անհայտ կորած
ОбществоՈստիկանության Էրեբունու բաժնում 1975 թ. ծնված Ազիզ Ուսոյանը հաղորդում է տվել, որ հունվարի 18-ին իր կինը՝ 1977 թ. ծնված Զաիրա Դումոևան դուրս է եկել Երևան քաղաքի Ջրաշեն 2 փողոց 10 տուն հասցեից և անհայտ կորել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Փետրվարի 7-ին Ուսոյանին հայտնի է դարձել, որ իր կինը դիմել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն՝ անձնագիր ստանալու նպատակով, և կատարել է անհրաժեշտ վճարումներ։
Զ.Դումոևայի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, սև գույնի մազերով, շագանակագույն աչքերով, մեծ քթով։
Զաիրա Դումոևայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: