«Շիրակ»-ը ոչ-ոքի խաղաց
СпортՈւսումնամարզական հավաքի շրջանակներոմ Գյումրու «Շիրակ»-ը ընկերական խաղում մրցեց ուզբեկական «Նեֆտչի»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց խաղաղ արդյունքով՝ 1:1 հաշվով: Շիրակից գոլի հեղինակ դարձավ Ռումյան Հովսեփյանը 11 մետրանոց հարվածով:
Գյումրեցիները կանցկացնեն չորս ընկերական հանդիպում և փետրվարի 23-ին կվերադառնան Հայաստան։ Հաջորդ մրցակիցը կլինի Ուկրաինական «Ալեքսանդրիա» թիմը։ Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին։ Երեք օր անց, փետրվարի 18-ին, գյումրեցիները կմրցեն Թուրքմենստանի «Ալտենասեր» թիմի հետ։ Եվ հավաքի վերջին հանդիպումը կկայան փետրվարի 21-ին, որտեղ «Շիրակի» հակառակորդն է լինելու Ղազախստանը ներկայացնող «Ակտոբե» ակումբը։