Էդգար Մանուչարյանը լքում է Թայլանդը
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը հայտարարել է, որ հեռանում է Թայլանդից:
«Լքում եմ Թայլանդը: Վստահ եմ՝ բոլորը կիմանան իրական պատճառի մասին: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուչարյանը:
Հայաստանի հավաքականի հարձակվողը թայլանդական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարվա նոյեմբերից և «Ռատչաբուր»-ի կազմում նախապատրաստվում էր Թայլանդի առաջնությանը, սակայն հետո տեղափոխվեց «Պորտ»: Մինչ այդ նա հանդես էր գալիս Եկատերինբուրգի «Ուրալ»-ում: