Խոշոր ավտովթար Երևանում. «Քանդած» կամրջի մոտ «ճակատ ճակատի» բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում՝ «Քանդած» կամրջի մոտ, բախվել են 59-ամյա Լևոն Հակոբյանի վարած Opel մակնիշի 34 TM 962 համարանիշի և 27-ամյա Սարգիս Սահակյանի վարած Mercedes մակնիշի 34 NT 266 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանություն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են տուժածների ինքությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: