«Ժողովուրդ». Պետական հիմնարկների աշխատակիցներն այլևս պարգևավճարներ չեն ստանա
Վերջին շրջանում ՀՀ բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների շրջանում անկումային տրամադրություններ են տիրում: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացնելուց հետո պետական հիմնարկների աշխատակիցները տեղեկացել են, որ նախկին պարգևավճարներն այլևս չեն ստանա:
Այսինքն' չնայած աշխատավարձերը բարձրացել են, բայց պարգևավճարներից զրկվելու արդյունքում պետծառայողների տարեկան եկամուտը չի ավելացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով' պետծառայողների կողմից պարգևավճարների վերաբերյալ իրենց ղեկավարներին ուղղված հարցերին վերջիններս պատասխանում են, որ պետբյուջեն դատարկ է, գումար չկա, և ոչինչ չեն կարող անել: Իհարկե, պետբյուջեի վատ վիճակից տուժում են միայն ծառայողները, քանի որ ղեկավար կազմը շարունակում է շռայլ վատնել պետական փողերը: Ասենք, օրինակ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. նա արտերկիր մեկնում է բացառապես բիզնես դասի տոմսով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում