UFC-ի նախագահ. Մեյվեզերն օգտագործում է Մակգրեգորի անունը, որ մարդիկ չմոռանան իր մասին
СпортUFC-ի նախագահ Դանա Ուայթը (UFC) բացատրել է, թե ինչու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն (49-0, 26 նոկաուտ) Ֆլոյդ Մեյվեզերն անընդհատ խոսում UFC չեմպիոն Քոնոր Մակգրեգորի հետ հնարավոր մենամարտի մասին:
«Ֆլոյդը Քոնորի հետ մենամարտի մասին պատահաբար չի խոսում: Նա այլևս ռինգում չէ և օգտագործում է Մակգրեգորի հայտնիությունը, որպեսզի մարդիկ չմոռանան իր մասին:
Մեղավոր չեմ բռնցքամարտում առաջացած ճգնաժամի համար: Նրանք են դրան հասել, իսկ ես պարզապես լրացրել եմ այն բացը, որն առաջացել էր»,- Ուայթի խոսքը մեջբերում է «SportsIllustrated»-ը: