Ծննդաբերությունը չպետք է ավելորդ քաշի արդարացում լինի. 5 երեխաների մայրը կիսվում է իդեալական կազմվածքի գաղտնիքներով
Lifestyle35-ամյա բրիտանուհի Սիմոն Գեյթլին, ով արդեն 5 երեխաների մայր է, հազարավոր հետևորդներ ունի Instagram-ում, որտեղից շատերը հիանում են նրա՝ գրեթե կատարյալ կազմվածքով:
Նա խոստովանում է, որ հաճախ նրան դիմում են անգամ տղամարդիկ, որոնք խնդրում են կիսվել ծննդաբերությունից հետո իդեալական կազմվածք պահօանելու գաղտնիքներով, որպեսզի նույն կերպ խրախուսեն իրենց կանանց և ստիպեն վերջիններիս կարգի բերել իրենց մարմինը:
Ինչպես գրում է fishki.net-ը՝ փորձառու մայրիկը այրում է կալորիաները ամեն օր առավոտյան 5-ին մեկ ժամ վազքով, ինչպես նաև օրվա ընթացքում 30 րոպե զբոսնում է շան և երեխաներից մեկի հետ: Նա նաև կես ժամով այցելում է մարզասրահ՝ շաբաթական երկու անգամ:
Բրիտանուհին նաև նախընտրում է օգտագործել օգտակար և ցածր կալորիականությամբ սնունդ: Առավոտյան նա նախաճաշում է օմլետով, ճաշին ուտում ձկնային աղցան, իսկ երեկոյան խորոված հնդակահավ կամ ձուկ՝ բանջարեղենային խավարտով:
Գեյթլին խոստովանում է, որ առաջին հղիությունից հետո նա չափից շատ ավել քաշ էր հավաքել, սակայն կարճ ժամանակ անց կարողացել է կարգի բերել իր կազմվածքը: Կինը համոզված է, որ հղիությունն ու ծննդաբերությունը երբևէ չպետք է ավելորդ քաշի արդարացում լինեն:










