Ամերիկյան մշակույթը հայ հանրությանը կներկայացվի ֆիլմերի տեսքով
Культура«Մարդկային պատմությունների խճանկար» խորագրով ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-ծրագիրը Երևանում կանցկացվի փետրվարի 13-ից մարտի 31-ը: Այն համաշխարհային հանդիսատեսին է ներկայացնում տարբեր մրցանակների արժանացած ժամանակակից ամերիկյան վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, տալիս է գործնական գիտելիքներ վավերագրության ասպարեզում, ինչպես նաև բացա հայտում է ամերիկյան հասարակությունն ու մշակույթը՝ անկախ կինոգործիչների աչքերով:
Ծրագրի մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները:
«Առաջին անգամ այս ծրագիրը Հայաստանում անցկացվել է 2009 թվականին, այնուհետև` 2013-ին: Այս տարի մեկ ամսվա ընթացքում ցուցադրվելու է 30 կինոնկար: Կարծում եմ` ֆիլմը ամերիկյան կյանքը, մշակույթը այլ երկրների բնակչությանը ներկայացնելու ամենապատկերավոր միջոցն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և հավելեց, որ այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, ուստի տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն, որոնցո կնշանավորվի երկու երկրների միջև կամուրջներ կառուցելու գործընթացը:
«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-2017 Հայաստանում» ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանն ընդգծեց, որ ֆիլմերի ցուցադրություններն անվճար են: «Դրանք ունեն հայերեն ենթագրեր, որոնք հայ կինոսերների համար ֆիլմերն ավելի մատչելի են դարձնում»,-ասաց ղեկավարը:
Նրա խոսքով` տարբեր վայրերում ցուցադրվող ֆիլմերը թեմատիկ են, օրինակ` «AGBU» կենտրոնում ներկայացվելու են արվեստի, երաժշտության մասին կիոժապավեններ, «Թումո» կենտրոնում`տեխնոլոգիաներին անդրադարձող ֆիլմեր, ակումբներում սննդին վերաբերող կինոնկարներ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում բոլոր թեմաներին անդրադարձող ֆիլմեր:
Ծրագրի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանել «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի մրցանակակիր ռեժիսոր, պրոդյուսերՋանեթ Գրիլոն: Նա քննարկումներ կանցկացնի կինոսերների, ուսանողական խմբերի հետ, քննության կառնի կինոարվեստը և կներկայացնի աուտիզմին առնչվող իր փորձը: Նրա ֆիլմը պատմում է փախուստի մեջ գտնվող դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և կարողանում է յուրահատուկ կապ ստեղծել աուտիզմ ունեցող 11-ամյա աղջկա և նրա ընտանիքի հետ: «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Գյումրիում և Վանաձորում:
«Առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ համար մեծ պատիվ է այս ծրագրի շրջանակում ընտրված ֆիլմերի շարքում ներկայացնել նաև իմ աշխատանքը: Ցանկանում եմ փորձս կիսել կինոյի երկրպագուների հետ և սիրով պատասխանել նրանց հարցերին»,-նշեց Ջանեթ Գրիլոն:
Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց, «Մարդկային պատմությունների խճանկար»-ի շրջանակում նախատեսվում է մեկ շաբաթ տևողությամբ ֆիլմերի մոնտաժի դասընթաց անցկացնել երիտասարդ հայ վավերագրողների համար: Այն կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:
«Աշխատել եմ բազմաթիվ վավերագրական կինոնկարների նկարահանման խմբերում և մեծ բավականություն եմ ստանում` իմ փորձն ու գիտելիքները երիտասարդների հետ կիսելով»,-շեշտեց Դագ Բլաշը:
Ցուցաշարի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 13-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, և էկրան կբարձրանա մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:
Ծրագիրը կարևորում է ֆիլմի դերը որպես փոխըմբռնման, համագործակցության, երկխոսության և բանավեճի խթան: Ամերիկյանֆիլմերի ցուցաշարի կինոնկարները արծարծում են տարբեր թեմաներ՝ մարդու իրավունքներ, հաշմանդամություն, սոցիալականարդարություն, սպորտ, մամուլի ազատություն, տեխնոլոգիաներ և շրջակա միջավայրի պա շտպանություն և այլն:
Ամեն տարի ծրագիրն աշխատում է 35-40 ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսարանների հետ: Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարիշրջանակում ամերիկացի կինոգործիչները և կինոմասնագետները 7-10 օրով այցելում են տարբեր երկրներ՝ մասնակից դառնալովմշակութային դիվանագիտության նախաձեռնություններին, որոնք ներառում են ցուցադրությու ններ, վարպետության դասեր, սեմինարներ և լրագրողների հետ հանդիպումներ: