Ստամբուլի «Մարմարա» համալսարանի դիմաց ազգայնականները հարձակվել են ցույց անող ակադեմիկոսների վրա
ОбществоԹուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Ստամբուլի «Մարմարա» համալսարանից 23 ակադեմիկոսի հեռացման առնչությամբ համալսարանի շենքի դիմաց մի խումբ ակադեմիկոսներ և ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
Բողոքի ակցիայի ժամանակ ազգայնականների մի խումբ նրանց վրա սկսել է շշեր նետել և վիրավորական արտահայտություններ անել: Ուշագրավ է, որ ցույցի վայրում գտնվող ոստիկանները որևէ կերպ չեն միջամտել ազգայնականների գործողություններին:
Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախարարների խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն աշխատանքից հեռացվել են 4 հազար 464 պետական աշխատող: Դրանց շարքում ավելի քան 300-ը ակադեմիկոսներ են: