Կաթով թեյը վտանգավոր է առողջության համար
LifestyleԵվրոպացի գիտնականները մի շարք հետազոտություններ են արել և եկել են այն եզրակացության, որ կաթով թեյը վտանգավոր է առողջության համար: Մեծ Բրիտանիայի բնակիչները թեյը ավանդաբար հենց այսպես էլ խմում են, և դիետոլոգները արդեն երկար ժամանակ է՝ վիճում են՝ բնական մթերքներն իրար հետ կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ:
Հարցին միանշանակ պատասխանել չի հաջողվում, սակայն մի խումբ գիտնականներ, այնուամենայնիվ, պնդում են, որ կաթնամթերքն ընդհանրապես չի կարելի այլ սննդատեսակների հետ օգտագործել:
Իրենց թեզն ապացուցելու համար այս գիտնականները մի խումբ կամավորների առաջարկել են մի որոշ ժամանակահատված թեյը խմել խտացրած կամ եռացրած կաթի հետ: Արդյունքում պարզվել է, որ կաթով թեյը շատ դժվար է մարսվում: Բացի այդ, այն նպաստում է, որպեսզի երիկամներում ավազ կամ քարեր կուտակվեն: